ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր այսօրվա ասուլիսում տվեց 2016-ի ապրիլյան պատերսզմին վերաբերող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները: Եվ հիմա կարող ենք վերջնական ու հստակ արձանագրել՝ ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք, եղել ենք լավ զինված, 80-ականների զենքը ամենալավ զենքերից է, վառելիքի պակաս չենք ունեցել, ընդամենը 400 հեկտար տարածքային կորուստ, բայց մինչ այդ ունեցել ենք անհամեմատ ավելի շատ տարածքային առաջխաղացումներ: Սա է իրականությունը:
Եվ այսուհետ ով կշարունակի ասել, թե ապրիլյանում մենք պարտվել ենք, կնշանակի, որ նման բան ասողը ադրբեջանական թեզի ջատագով է և սպասարկում է Ադրբեջանի շահերը: Այսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել