«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Իջևան քաղաքում 5– ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։ Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ նման բան իրենց հայտնի չէ։ Ըստ մեր տեղեկությունների, փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան և իրեն հետը չի տարել. ուրեմն չի սիրում իրեն»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել