Շնորհավորում եմ բոլորիս, տրանսպորտի ուղեվարձը ՀՀ արժանապատիվ քաղաքացիների՝ օրեր շարունակվող արդար պայքարի արդյունքում մնաց 100 դրամ։ Անշուշտ, սա հաղթանակ է բոլոր այն չինովնիկների, գերշահույթ հետապնդողների նկատմամբ, որոնց կամայականությունները իսկապես լցրել են հասարակության համբերության բաժակը։ Լինելով քաղաքական և կուսակցական գործիչ, մասնակիցը լինելով մի քանի օրվա ակցիաներին՝ ուզում եմ ևս մեկ անգամ փաստել, որ այս պայքարը քաղաքացիական էր, և քաղաքացիների ջանքերի շնորհիվ այն պսակվեց հաջողությամբ։ Ուզում եմ հույս հայտնել և նաև վստահ եմ դրանում, որ սա դեռ միայն սկիզբն է, առջևում քաղաքացու հաղթանակները կհաջորդեն մեկը մյուսին, իսկ իշխանությունը ստիպված կլինի հաշվի նստել մեր կարծիքի ու պահանջների հետ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, անկախ քաղաքական կամ կուսակցական հայացքներից, սա բոլորիս պայքարն է, որը անպայման պետք է շարունակական լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել