ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ապրեք ԴՈՒՔ: Տարոնի կողմից որոշման չեղյալ հայտարարելը դեռ սկիզբն է, ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԿԻԶԲԸ: Հիմա պետք չէ անկապ բաների հետևից ընկնել, անկապ հայտարարություններ անել... Հիմա պետք է նույն ձևով պայքարել, համագործակցել քաղաքապետի հետ և վերահսկել, որպեսզի հատկապես տրանսպորտի ոլորտում լինեն ՌԱԴԻԿԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Պետք է բոլոր գծատերերին բերել նախ հարկային դաշտ, բարձրացնել որակը և համալրել քաղաքային երթուղայինների գիծը նոր և հարմարավետ ավտոբուսներով...

Դրանից հետո միայն, պարոն քաղաքապետ՝ հարգելի Տարոն Մարգարյան (ինչպես ավանցիներն են ասում՝ մեր Տարոնը), կարելի է քննարկել սակագնի փոփոխման հարցը հանրային սեկտորի հետ: Սա շատ մեծ հաղթանակ է բոլորիս համար, Տարոնի համար նույնպես: 

Հպարտ եմ ձեզանով, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ապրեք ԴՈՒՔ, մեծ ՌԵՍՊԵԿՏ!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել