Ես ավելի քան համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական կուսակցություններն էլ վեր են ածվել մեր խեղճուկրակ ժողովրդի ջանին կպած մակաբույծների, ու դրանում հատկապես առաջադիմել են երկու ամենախոշոր կուսակցությունները: Այնպիսի տպավորություն է, որ այս կուսակցություններում կարիերայի աճի ու վերելքի գրավականը բեսպրեդելն ու վատ մարդ լինելն է, որովհետև օր չի անցնում, որ մամուլը կարդալով չառնչվես հերթական մի ազգընտիրի կամ նրա հարազատի ապօրինությանը: Ահա խնդրեմ՝ երկու լուր այսօրվա լրահոսից.
1. ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի եղբայրը ռուսի ասած самоуправство-ով է զբաղված Բերդ քաղաքում: Արթուր Մելիքյանը փաստացի յուրացրել է ՀայՓոստի շենքը և բուն Հայփոստի աշխատակիցներին տեղավորելով շենքի նկուղային հատվածում` շենքի 2-րդ ու 3-րդ հարկերը վարձակալությամբ է տրամադրել, և ինձ համար բացարձակապես անհասկանալի, իսկ ավելի ճիշտ՝ անընդունելի մեխանիզմով անպատիժմ մնալով` յուրացնում է այդ գումարները:
2. ԲՀԿ-ական պատգամավոր Կարամելի Հարութը, ով նաև գծատեր է, հայտարարել է, թե էսքան ժամանակ իր գիծը վնասով էր աշխատում, ու 50 դրամ թանկացումը համաչափ է: Ընդ որում, զավեշտալին այն է, որ նույն կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանն օրինակ մասնակցում է թանկացման դեմ ակցիաներին: Հիմա ի՞նչ է ստացվում, ԲՀԿ-ն արդեն իր համար ավանդական դարձած не рыбо-не мясо կարգավիճակում գտնվելով հա՛մ մեխին է խփում, հա՛մ նալի՞ն, թե՞ Կարամելի Հարութը թքած ունի կուսակցության դիրքորոշման վրա...

Ճիշտ էր էլի ասում Նժդեհը, որ կուսակցականությունը սխալ բան է: Այնպես որ, կորչեն բոլոր կուսակցությունները, դրանք չարիք են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել