Վերջին 100-ամյակի ամենահարուստ մարդկանցից մեկը Հենրի Ֆորդն է: Նրա կարողությունը գնահատվում է մոտավորպաես 200 միլիարդ դոլար: 19-րդ դարի 90-ականների վերջին Ֆորդն աշխատում էր Դեթրոյթ նահանգում ընդամենը 11 դոլարով, այն էլ՝ շաբաթական: Օրական 10 ժամ աշխատելուց հետո գալիս էր տուն ու սկսում աշխատել իր համար. փորձում էր նոր շարժիչ ստեղծել: Նրա հայրը մտածում էր, որ իր որդին ժամանակն ուղղակի վատնում է, իսկ հարևանները նրան խելագար էին համարում, ու ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ նա մարդկության համար արժեքավոր իր կստեղծի: Սակայն Հենրիի մոտ ամեն ինչ ստացվեց, և նա փոխեց աշխարհը, այդ պատճառով նրանից շատ բան ունենք սովորելու:

Սպասարկեք այլ մարդկանց

Այն բիզենսը, որը ծառայում է մարդկանց, նշանակալի արդյունք կտա: Հաջողության գաղտնիքն այն է, որ սպասարկման ոլորտն ամենապահանջվածներից է: Ինչպես երջանկությունը, այնպես էլ հարստությունը չեք կարող հեշտ ճանապարհով վաստակել:

 

Կենտրոնացեք Ձեր սիրած աշխատաքնի վրա

Գոյություն չունի այն մեկը, ով չկարողանա հասնել իր նպատակին: Հիշե՛ք, որ Դուք եք կառավարում Ձեր կյանքը և ինքներդ պիտի անեք ամեն ինչ, որպեսզի կարողանաք հասնել հաջողության: Իսկ հաջողության կարող եք հասնել միայն, եթե սիրում եք Ձեր աշխատանքը: Այսինքն՝ այն չեք անում, քանի որ պարտավոր եք, այլ անում եք, քանի որ իսկապես սիրում եք: Երբ կենտրոնացած եք սիրած գործի վրա, յուրաքանչյուր անհնարին բան դառնում է հնարավոր: 

Ավելի արդյունավետ եղեք

Հաջողակ մարդիկ առաջ են գնում այն ժամանակ, երբ մնացած մարդիկ ժամանակն ուղղակի վատնում են: Յուրաքանչյուրս օրական 24 ժամ ունի, սակայն շատ քչերն են այդ ժամերն արդյունավետ օգտագործում: Ինչո՞ւ է այսպես: Խնդիրն այն է, որ ուղղակի ժամանակը պետք է ճիշտ կառավարել: Որոշ մարդիկ իրենք են կառավարում ժամանակը, իսկ ոմանց կառավարում է ժամանակը: 

Խնդիրներին լուծում տվեք

Մարդկանց մեծ մասը խուսափում է խնդիրներից, վախենում է դրանք լուծել ու թողնում է հենց այդպես: Վստահ եղեք, որ եթե լուծեք ու ճիշտ մոտենաք հարցին, ապա ամեն ինչ կստացվի: Պետք չէ մտածել, որ միգուցե նույն սխալը էլի ու էլի կրկնեք: 


Ոչինչ շատ դժվար չէ

Գոյություն չունի մի խնդիր, որը լուծում չունենա: Ուղղակի խնդրին պետք է ավելի լուրջ մոտենալ: Ամեն ինչ երբեք միանգամից չի լինում: Հենրին սիրում էր ասել, որ եթե մտածում եք, որ ամեն ինչ կստացվի, ուրեմն ամեն ինչ այդպես էլ կլինի: 

Միշտ կենտրոնացեք Ձեր նպատակի վրա

Կենտրոնացեք նպատակի վրա: Նպատակը այն է, ինչը Ձեզ մոտիվացնում է, ոչ թե ստիպում է ամեն օր անել դա: Միշտ պետք է պատկերացնեք, թե ինչի եք ցանկանում հասնել: 


Մտածե՛ք հնարավորությունների մասին

Մարդկանց մեծամասնության համար մտածելն ուղղակի չարիք է: Հնարավորությունների մասին մտածելը ամենադժվար գործն է և դա հաղթահարել կարողանում են միայն առաջնորդները: Հաջողությունը տարիների աշխատանքի մեջ է: 

Սխալները հնարավորություններ են

Սխալվել չի նշանակում ամեն ինչ ոչնչացնել: Ամոթալին այն է, որ մարդը վախենում է սխալվելուց: Մեր սխալներն են, որ սովորեցնում են ճիշտ ճանապարհը, և հենց դրանց շնորհիվ է, որ հասնում ենք բարձր արդյունքների: Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ շատ շուտ են կոտրվում ու չեն էլ ցանկանում շարունակել սկսած գործը: 


Պետք է ներդրումներ անել

Գումարները, որոնք վաստակում եք, ներդրեք Ձեր մեջ: Ուղեղը միակ բանն է, որը ամբողջ կյանքում ուղեկցելու է Ձեզ: Ամեն օր, ամեն րոպե պետք է ներդնել զարգանալու համար: Մեկ անգամ հարցրել են Հենրի Ֆորդին՝ ի՞նչ կանի, եթե կորցնի իր ողջ ունեցվածքը, իսկ նա պատասխանել է, որ եթե նա կորցնի ամեն ինչ, միևնույնն է, նա ամեն ինչ նորից կսկսի, քանի որ իր ուղեղը միշտ իր հետ է: 

Երազե՛ք

Լավ ապագայի մասին երազելը կստիպի միշտ ավելի շատ աշխատել ու անել ամեն ինչ այդ երազանքին կամ նպատակին հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել