444fa3b37a2a1594d81e709634679d7d
«ВКонтакте»-ի ղեկավարությունը որոշել է վերջակետ դնել անօրինական վիդեոկոնտենտ տարածելու մեղադրանքներին: Անօրինական ֆիլներ և տեսահոլովակներ սոց ցանցում շատ շատ են, սակայն մինչև հիմա այն հեռացնելու բացառիկ իրավունք ուներ միայն Web Kontrol ընկերությունը: Այսօր «ВКонтакте»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Պերեկոբսկին հայտնել է, որ Web Kontrol-ը կատարել է մի շարք չարաշահումներ, այդ իսկ պատճառով համագործակցույթունը չեղյալ է հայտարարվել:
Մոտ ժամանակները խոշոր իրավատերերը, օրինակ` Ivi.ru, «Амедиа», «Первый канал», «СТС Медиа»-ն կստանան հատուկ ակկաունտներ, որոնց միջոցով կկարողաանան հեռացնել իրենց պատկանող անօրինական կոնտենտը: Հիշեցնենք, որ վերջերս սոց. ցանցից հեռացվել էր մեծ քանակի անօրինական երաժշտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել