Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ ժողովուրդը ավելի կարևոր խնդիրներ ունի, քան 50 դրամ թանկացման դեմ բունտ անելը, իսկ այն, ինչ հիմա է կատարվում, դա պարզապես «Հայաստանի գլխին սարքոցի» է՝ դրսի մութ ու չար ուժերի կողմից... Դե արի ու մի ասա` Զորաբյան ջան, միանգամայն իրավացի ես, Հայաստանն ունի նենց լուրջ խնդիրներ, որ 50 դրամի թանկացումը փառք ա: Օրինակ ունենք իշխող կուսակցությունը, որի փառահեղ ներքին ու արտաքին քաղաքականության շնորհիվ հասել ենք նրան, որ սոցիալական պայմաններն անելանելի են դառել, ու մարդիկ հազարներով արտագաղթում են: Ունենք խնդիր, որ էդ իշխող կուսակցությունում նենց հանճարեղ դեմքեր են ներգրավված, ովքեր ամեն ինչ անում են, որ եղած ներքին ճգնաժամերը՝ տնտեսական, հավատքի, առ իշխանություն..., միայն ավելի խորանան: Ունենք նենց իշխանական կուսակցություն, որի փոխնախագահը առանց ամաչելու հայտարարում ա, որ մարդիկ պայքարելով 50 դրամ թանկացման դեպ Հայաստանի գլխին սարքոցուն են մասնակցում, որովհետև էդ դրսի ուժերի խաղերն ա (կարելի ա ենթադրել, որ գծատերերն ու էդ թանկացումից շահողները դրսի ուժերն են ու ոչ նույն իշխանության և ինչու ոչ, նաև ընդդիմության, այլընտրանքի ու քաղաքական համակարգի այլ ճամբարների ներկայացուցիչները)... Այո, պարոն Զորաբյան, Հայաստանն ունի խնդիրների օվկիանոս, բայց դրանք գրեթե բոլորն էլ բխում են այսօրվա ողջ քաղաքական համակարգի՝ ընդդիմությունով ու իշխանությունով միասին վերցված, հակաժողովրդական ու հակահումանիստական էությունից ու վարքից: Պարզապես էդ 50 դրամը լցրեց շատերի համբերության բաժակը ու պատրվակ դառավ, նաև այն պատճառով, որ ինքը ավելի հեշտ լուծելի է թվում, քան վերը թվարկված խնդիրները, բայց դե ինչ-որ բանից պետք է սկսել ի վերջո, թե չէ սենց տեմպերով մարդիկ ցանկացած դրսի մութ ուժի աղուհացով կընդունեն, եթե իմանան, որ այն կգործի ներսի «լուսավոր ուժերի» դեմ: Խելքի՛ եկեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել