100 գ նուշը բլենդերով աղալ, 100 գ սենյակային ջերմաստիճանի կարագը 4 ճ. գդալ շաքարավազով լավ տրորել, ավելացնել վանիլ, զանգվածի վրա մաղել մոտ 150 գ (+-) ալյուր, հունցել, ավելացնել աղացած նուշը, հունցել այնքան, մինչև ստացվի միատարր զանգված: Խմորից փոքրիկ գնդեր պատրաստել, շարել ջեռոցի տապակի վրա (տապակը միշտ ծածկեք յուղաթղթով), յուրաքանչյուր գունդը սեղմել օղու բաժակի ներքևի մասով, վրան շագանակագույն կամ վանիլով շաքարավազ ցանել և թխել նախապես 180 (350 F) աստիճան միացրած ջեռոցում 15-20 րոպե: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել