TRU799461.jpgԵթե մինչև հիմա մտածում ես, որ տղամարդու միակ էրոգեն գոտին չափվում է սանտիմետրերով, ապա հենց հիմա պետք է կարդաս այս նյութը:

Ծոծրակ

Գլուխը տղամարդու գլխավոր էրոգեն գոտին է: Եվ խոսքը միայն էրոտիկ ֆանտազիաների մասին չէ: Մատներով սահեք ականջներից դեպի պարանոց և մի փոքր քաշեք մազերից, իհարկե եթե երկարությունը թույլ է տալիս: Շարունակեք, մինչև տղամարդը հաճույքից գլուխը ետ չգցի և անցեք հաջորդ գոտուն:

Պարանոց

Գլխավոր գոտին «ադամախնձորից» մի փոքր ներքև գտնվող նուրբ մաշկն է: Շոյեք այն լեզվով և շրթունքներով: Այս գոտին շատ զգայուն է, քանի որ մոտ է շագանակագեղձին, որն անմիջական կապի մեջ է սեռական գործառույթի հետ:

Շրթունքներ

Ուշադրություն հատկացրեք ծնոտի վերին հատվածին. այստեղ բազմաթիվ նյարդային վերջավորություններ կան: Եթե ցանկանում եք համբույրներից անցնել ավելի վճռական գործողությունների, նրբորեն կծեք նրա ստորին շրթունքը. նման ակնարկները տղամարդիկ միանգամից են հասկանում:

Ականջներ

Ականջներն առանձին նյարդով կապված են սեռական օրգանների հետ, ուստի բլթակների, ականջախեցու և հատկապես ականջի հետին մասի գրգռումը «կբարձրացնի» տղամարդու տրամադրությունը:

Կուրծք

Մի քանի անգամ «ութ» նկարիր նրա կրծքավանդակի վրա: Եվ անցում կատարիր պտուկներին: Կարելի է շոյել դրանք մատների ծայրերով, նրբորեն քերծել եղունգներով կամ փոքր-ինչ կծոտել: Դրանք պակաս զգայուն չեն, քան քոնը:

Գոտկատեղ

Ողնաշարի պոչուկի հատվածը նույնպես էրոգեն գոտի է համարվում: Եթե տղամարդը հոգնել է և այլևս նույն ուժով չի լցված, ապա մի փոքր սեղմեք այդտեղ, և ուժերը կվերականգնվեն:

Հետույք

Մի կողմից` հետույքում են մարմնի ամենախոշոր մկանները, և առանձնակի նրբություն պետք չի նվիրել դրանց: Մյուս կողմից` հետույքի մաշկը չափազանց զգայուն է: Ուստի այս երկու կողմերը պետք է համադրել:

Որովայնի ստորին հատված

Պորտից մինչև որովայնի ստորին հատվածը հիանալի միջոց է խթանել արյան շարժը ձեզ հարմար ուղղությամբ: Երեսուն վայրկյանը հերիք է:

Արանքում

Հենց այստեղ՝ փոշտի և հետանցքի մեջտեղում է գտնվում տղամարդկանց G կետը: Զգույշ դիպչեք այդտեղ: Եթե տղամարդը հետ չի քաշվում, ապա սկսեք նրբորեն մերսել այն:

Ոտնաթաթ

Եթե ցանկանում եք հանել լարվածությունն ու մեծացնել ցանկությունը, ապա անցում կատարեք ոտքերին: Նրբորեն պտտեք ոտնաթաթն աջից ձախ, ապա սեղմեք ոտնաթաթի կենտրոնը. հենց այստեղ են սեռական օրգանների հետ կապված նյարդային վերջավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել