Ոստիկաններն «առևանգել» են ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին և լրագրող Սարգիս ԳևորգյանինԹու ես սրա ինչն եմ ասել, էս էլ որերորդ անգամ ինչ-որ մի հատ առողջ նախաձեռնություն էլի հարամվեց ու հարամվեց էլի նույն ուժի կողմից: Այո, այո, խոսքը մեր խավարապաշտ ՀԱԿ-ական ակտիվիստների մասին է:  
Արա, մարդ զարմանում ա, թե սրանք ոնց են կարում ամեն բան ՀԱԿմեջ անել, ինչի կողքը կանգնեն: Բավական ա տեսնեն, որ ինչ-որ մի բանի շուրջ բողոքելու համար մի քանի տասնյակ մարդ ա հավաքվել ու գնում նիրյադ են լինում ու սկսում են իրանց արդեն նավթալինապատ «Հանցագործ ոստիկան», «Ավազակապետություն», «Կորչի ռեժիմը» լոզունքները ու ոչ ադեկվատ քայլերի դիմելու կոչերը:
Արա, հասկացեք ախր, մարդիկ ինչքան իշխանություններին չեն սիրում, էնքան էլ ձեզ, եթե իրոք ուզում եք ինչ-որ բանով օգնած լինել, ապա մի խանգարեք գոնե, մի փորձեք վերածել սոցիալական բունտը ՀԱԿ-ի հանրահավաքի:
Բայց դե չի լինում էլի, ու եթե նայեք էսօրվա տեսանյութերը, ապա կտեսնեք, որ հավաքվածների մեջ բաժանում մտցրեցին ու համերաշխությունը խախտեցին էլի էս նույն դեմքերը:
Ու քանի որ ակցիան էլ ինքնաբուխ է, ու չկա ոչ մի առաջնորդ ու կազմակերպիչ, սրանք դրանից օգտվում են, որովհետև հասկանում են, որ ամբոխի մեջ իրենց չեն կանգնի ասեն «Տղերք, քելեք թացը չորի հետ մի խառնեք էլի», իսկ եթե հանկարծ մեկը փորձի էլ նման բան ասել, միանգամից նենց կանեն, որ էդ ասողին սադրիչ հանեն, որովհետև ի տարբերություն ասողների` մեր ջահելները պրոֆեսիոնալ են ու գիտեն, թե ոնց ամբոխ մանիպուլացնեն...
Ինչևիցե, հուսով եմ` գոնե ակտիվ մասնակիցներն իրենց համար հետևություններ արեցին ու թույլ չեն տա նույն իրավիճակի կրկնություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել