1in.am-ը գրում է.

Մեծ Մանչեսթրի ոստիկանությունը տուգանել է մի կնոջ՝ ձիով McDonald’s մտնելու պատճառով, հաղորդում է BBC-ն: Թե որքան գումար պետք է վճարի կինը, չի նշվում:
Սրճարանում պատմել են, որ սկզբում կինը պոնիով մոտեցել է ռեստորանին և փորձել սնունդ պատվիրել վարորդների համար նախատեսված պատուհանից, սակայն նրան հրաժարվել են սպասարկել: Մերժում ստանալուց հետո նա մոտեցել է ռեստորանի արագ սպասարկման բաժին:
Սրճարանում հայտնված պոնին իր բնական կարիքներն է հոգացել, ինչի պատճառով հաճախորդներն իրենց դժգոհությունն են հայտնել: Դրանից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Թե ինչպես է արձագանքել կինը կատարվածին, չի հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել