Նոր «Անժիի» կայքում կարդացի, որ լեգենդար մարզիչ Գուս Հիդդինգը լքել է ակումբի գլխավոր մարզչի իր զբաղեցրած պաշտոնը: Հիդդինգին այս պաշտոնում փոխարինել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի նախկին օգնական և կրկին հոլանդացի Ռենե Մելենստենը:
Բայց ինչ-ինչ, չեմ կարող հիացմունքս չհայտնել «Անժիի» սեփականատեր մեծահարուստ Սուլեյման Կերիմովովի հանդեպ ու ասեմ ինչու: Ի տարբերություն իրենից էլ հարուստ Ռոման Աբրահամովիչի, Կերիմովը բռնեց ու իր հայրենի Դաղստանում 0-ից ֆուտբոլային լուրջ ակումբ ստեղծեց՝ չխնայելով ոչ մի դոլար հանուն այդ նպատակի: Ով ինչ ուզում է ասի այն մասին, որ ուղղակի անմտորեն փող են շռայլում համաշխարհային մակարդակի խաղացողներ ձեռք բերելու համար և այլն, բայց փաստը մնում է փաստ, մարդը չգնաց ու պատրաստի եվրոպական գռանտ գնեց, այլ գերադասեց ինչ-որ մի լավ բան անել, որը կբարձրացնի իր հայրենիքի անունը և դրանից զատ, ռեալ օգուտ էլ կբերի՝ աշխատատեղեր, սպորտային զարգացած ենթակառուցվածք, փող:
Միայն հարգանքի է արժանի նման մոտեցումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել