Կարծում եմ արդեն շատերի համար պարզ է, որ կառավարությունը, որի ծրագրին մենք քվեարկեցինք «դեմ» և այն քաղաքապետը, որին մեծ հույսերով որոշ հանրապետականամերձ և միջին օղակի չինովնիկներ գովերգում էին մայիսյան ընտրություններին ու սպասում դրական փոփոխությունների, հերիք չի չկատարվեցին, այլ ավելի վատ՝ սկսվեց երկրի տնտեսական և սոցիալական վիճակի վատթարացումը: Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին և խորհրդարանում, և մեր հանդիպումներում ժողովրդի ու լրագրողների հետ։ Մեր համար այս ամենը նորություն չէր և չէր էլ կարող նորություն լինել: Անձամբ ես կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է այն բարդությունների, որոնք շարքային քաղաքացին զգալու է իր մաշկի վրա մինչ քաղաքական փոփոխությունների շքերթը:Պանդորայի արկղը բացված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել