Ֆիզիկան տիեզերքի մասին գիտություն է, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ գիտություն, որը բացատրում է, թե ինչպես է աշխատում այն ամենը, ինչ կա տիեզերքում: Անկասկած, ֆիզիկան գիտությունների ամենահետաքրքիր ճյուղն է, քանի որ, ինչպես պարզվում է, տիեզերքը ավելի բարդ համակարգ է, քան այն երևում է արտաքինից, իսկ արտաքինից այն իսկապես որ բարդ է երևում, մանավանդ գիտնականների վերջին հայտնագործություններից հետո: Տիեզերքն իսկապես տարօրինակ ու բարդ համակարգ է, դրա աշխատանքը հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն դոկտորական աստիճան ունենալ, սակայն անկախ գիտական աստիճանից՝ բոլորս էլ կարող ենք գնահատել այս անսահման համակարգի հետաքրքրությունը:

Ներկայացնում ենք ֆիզիկայի 9 ամենաապշեցուցիչ հատնագործությունները տիեզերքում:

9. Ժամանակը կանգ է առնում լույսի արագությունից:

 Speed Of Light By Fx 1988
Ըստ Էյնշտեյնի Հատուկ հարաբերականության տեսության՝ լույսի արագությունը չի կարող երբեք փոփոխվել, և դրա արագությունը կազմում է մոտավորապես 300,000,000մ/վ: Այն փաստը, որ ոչինչ ավելի արագ չի կարող շարժվել, քան լույսը, ինքնին ապշեցուցիչ է, սակայն այս փաստը դեռևս մնում է տեսական: Հատուկ հարաբերականության տեսության մեջ կա մի գաղափար, ըստ որի՝ ինչքան արագ եք ընթանում, այնքան դանդաղ է անցնում ժամանակը: Իսկապես. պատկերացրեք և համեմատեք մեկ ժամ մեքենա վարելը և նույն տևողությամբ համակարգչի առաջ նստելը: Երկրորդ դեպքում ավելի շատ ժամանակ եք կորցնում:

Ըստ հաշվարկների՝ լույսի արագության տակ ժամանակը կանգ է առնում: Եթե այս նորությունը ձեզ մոտ միտք առաջացրեց սա օգտագործել անմահության հնարավորություն ձեռք բերելու համար, ապա շտապենք տեղեկացնել, որ լույսի արագությամբ ընթանալն անհնար է, եթե դուք պատահաբար լույս չեք, իհարկե:

Գործնականում լույսի արագությամբ ընթանալը անսպառ էներգիա է պահանջում: Որն իհարկե չունենք:


 8. Քվանտային խճճվածություն

Tumblr Lrskqngghw1R2H5U7O1 500

Այսպիսով, հասկացանք, որ ոչինչ չի կարող ավելի արագ ընթանալ, քան լույսը: Դե այո, բայց և… ոչ: Չնայած տեսականորեն սա ճիշտ է, սակայն քվանտային ֆիզիկայում կարելի է այս կանոնի հետ կապված բացթողում գտնել: Քվանտային մեխանիկան ֆիզիկայում մակրոսկոպական մասշտաբներով ուսումնասիրությունն է, օրինակ՝ ենթաատոմային մասնիկների ուսումնասիրությունը: Այս տեսակի մասնիկներն անհավանական փոքր չափսեր ունեն, սակայն շատ կարևոր են, քանի որ նրանցից է կազմված տիեզերքում գոյություն ունեցող ամեն բան:

Եկեք պատկերացնենք երկու էլեկտրոններ (բացասական լիցք ունեցուղ կայուն տարրական ենթատոմային մասնիկ): Քվանտային խճճվածությունը մի գործընթաց է, որի ընթացքում այս մասնիկները` էլեկտրոնները, շարժվելով միաձուլվում են՝ դառնալով միանման` նույնը իրենց լիցքով և շարժման ուղղությամբ: Երբ սա տեղի է ունենում, ամեն ինչ ավելի է հետաքրքրանում: Երբ երկու էլեկտրոնները միանման են դառնում սրանցից մեկին փոփոխելու արդյունքում, մյուսը նույնպես ենթարկվում է այս փոփոխությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվում: Սա նշանակում է, որ մասնիկները նույնությամբ կարելի է տեղափոխել տիեզերքի մեջ ցանկացած կետ՝ առանց տարածությունը հատելու (տելեպորտի ենթարկել):

7. Ձգողական ուժի ազդեցությունը լույսի վրա


Նորից եկեք քննարկենք լույսը, բայց այս անգամ անդրադառնանք Էյնշտեյնի Ընդհանուր հարաբերականության տեսությանը: Այս տեսության մեջ նշվում է լույսի բեկման մասին, որը հենց այն է, ինչ բառացի նկարագրվում է, երբ լույսի ճառագայթը ամբողջությամբ ուղիղ չէ, այլ բեկված: Սա կարող է տարօրինակ հնչել, սակայն ապացուցված է: Սա նշանակում է, որ չնայած լույսն ինքնին զանգված չէ, սակայն ազդեցության է ենթարկվում զանգված ունեցող իրերի կողմից, օրինակ` արևի: Այսպես, եթե օրինակ ինչ-որ հեռավոր աստղից եկող ճառագայթը անցնի արևին շատ մոտ, այն կթեքվի, և նայելու դեպքում տպավորություն կստեղծի, թե աստղը տիեզերքի ուրիշ կետում է գտնվում, ինչպես որ լճում գտնվող ձկները երբեք այն կետում չեն գտնվում, որտեղ երևում են, երբ նայում ենք:
Այնպես որ, հաջորդ անգամ աստղերին նայելիս վստահ մի եղեք, որ հենց աստղին եք նայում, այլ ոչ թե նրա բեկված լույսին:

6. Սև խոռոչ

Dark Matter Large

Ֆիզիկայում տարբեր տեսություններ` ներառյալ մեր քննարկածները, բավականին ճշգրիտ կարողանում են հաշվարկել տիեզերքում գտնվող բոլոր զանգվածների ամբողջական թիվը: Նրանք կարող են նաև ստանալ բոլոր տեսանելի առարկաների զանգվածը: Եվ հետաքրքիրն այն է, որ այս երկու թվերը չեն համապատասխանում իրար:

Իրականում տիեզերքում ամբողջական զանգվածի թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Ֆիզիկոսները պետք է կարողանային բացատրել այս երևույթը, և սրա հետ կապված առաջացած գլխավոր տեսությունը կապված է սև խոռոչի հետ: Սև խոռոչը խորհրդավոր մի մատերիա է` տեղամաս, որից լույս դուրս չի գալիս իր մեծ գրավիտացիոն դաշտի շնորհիվ: Չնայած նրա գոյությունը չի ապացուցվել, որովհետև այն անտեսանելի է, սակայն շատ փաստեր են վկայում նրա գոյությունը:

5. Տիեզերքը գնալով մեծանում է

Expanding Universe
 
Եկեք վերհիշենք Մեծ պայթյունի տեսութունը, որը բացատրում էր տիեզերքի ստեղծումը, ըստ որի՝ ամեն ինչ տիեզերքում առաջացել է պայթյունից, որի արդյունքում բոլոր մասնիկները (մոլորակներ, աստղեր և այլն) մեծ էներգիայով ու արագությամբ տարածվել են տարածության մեջ ու ի վերջո մասնիկների ծանրության ու ձգողականության էներգիայի շնորհիվ դրանց շարժումը դանդաղել է: Սակայն այս միտքն այնքան էլ իրական չէ, քանի որ իրականում տիեզերքում ամեն ինչ սկսում է ավելի արագ շարժվել, քան նախկինում: Օրինակ պատկերացրեք, որ դուք գնդակ եք շպրտում, իսկ դա դանդաղելու ու կանգ առնելու փոխարեն ավելի արագ է սկսում ընթանալ: Սրանից հետևում է, որ տիեզերքն անընդհատ տարածվում է: Այս երևույթը բացատրելու միակ տարբերակը սև էներգիան է, որը տիեզերական տարածման շարժիչ ուժն է: Ձեզ իհարկե սկսեց հետաքրքրել, թե ինչ է սև էներգիան: Դե իսկ դա արդեն ուրիշ հետաքրքիր տեղեկություն է, որ պետք է իմանաք…

4. Ամբողջ զանգվածն ուղղակի էներգիա է:

Shutterstock 77399518

Զանգվածն ու էներգիան նույն մետաղադրամի երկու կողմերն են: Իրականում դուք միշտ էլ իմացել եք սրա մասին, եթե գիտեք E=mc^2 ֆորմուլան: E-ն էներգիան է, m-ն` զանգվածը: Էներգիայի քանակը զանգվածի մեջ կախված է c-ի քառակուսու փոխակերպման գործոնից, որտեղ c-ն ցույց է տալիս լույսի արագությունը: Այս ֆենոմենի բացատրությունը բավականին հետաքրքիր է, ըստ դրա զանգվածի` թիվը մեծանում է լույսի արագությանը հասնելիս: Սա բավականին բարդ ֆենոմեն է, և այս պահին ուղղակի կարող ենք ձեզ վստահեցնե,լ որ այն ճիշտ է, և բերել ատոմային ռումբի օրինակը, որտեղ շատ քիչ զանգվածում մեծ քանակությամբ էներգիա է պարունակվում:

3.Ալիքների մասնիկների երկակիությունը:

Wave521
 
Առաջին հայացքից մասնիկները` ինչպես օրինակ էլեկտրոնը և ալիքները` ինչպես օրինակ լույսը, չեն կարող նման լինել: Առաջինը պինդ զանգված է, իսկ երկրորդը` էներգիայի ճառագայթ: Սակայն ինչպես պարզվում է, այնպիսի երևույթները, ինչպիսիք են էլեկտրոնները և լույսը, չեն կարող միայն մեկ հաստատուն վիճակում գտնվել և կարող են թե՛ մասնիկներ և թե՛ ալիքներ լինել` կախված նրանից, թե ինչպես են դրանք դիտարկվում:

Այո, տարօրինակ է հնչում, սակայն սա լուրջ է, և կոնկրետ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ լույսը կարող է որպես մասնիկ հանդես գալ, և հակառակը ճիշտ է էլեկտրոնների համար:
Չե՞ք հավատում: Ուսումնասիրեք քվանտային մեխանիկան:

2. Բոլոր առարկաները ընկնում են նույն արագությամբ:

Parachute
Այո, բնական է, որ կարծում եք, թե ծանր առարկաներն ավելի արագ են ընկնում, քան թեթևները, չէ՞ որ գիտեք, որ գնդակն ավելի արագ է ընկնում, քան բմբուլը: Եվ սա ճիշտ է, սակայն ձգողականության ուժի հետ կապ չունի, և սրա միակ պատճառը երկրի մթնոլորտի դիմադրությունն է: Իրականում, ինչպես Գալիլեոն դեռևս 400 տարի առաջ նշել էր, ձգողականությունն աշխատում է բոլոր առարկաների համար նույն ձևով: Սա նշանակում է, որ եթե գնդակի ու փետուրի փորձը անեք լուսնի վրա, ապա դրանք լուսնի մակերեսին կիջնեն միաժամանակ, քանի որ լուսինը չունի մթնոլորտ:

1. Քվանտային փրփուր

150412 455599281177442 1422186868 N

Տիեզերքի մասին դատարկության պատկերացումը սխալ է: Տիեզերքն այնքան էլ հանգիստ միջավայր չէ, ինչպես մենք պատկերացնում ենք: Տիեզերքում կան վիրտուալ կոչվող մասնիկներ, որոնք իրականում իրական մասնիկներ են և միայն մինիվայրկյաններ կարող են գոյատևել: Այս ժամանակը բավական է, որպեսզի ֆիզիկայում սրա հետ կապված օրենքներ մշակվեն, սակայն շատ կարճ է, որպեսզի ինչ-որ կարևոր բան ներկայացնեն իրենցից: Գիտնականներն այս երևույթը անվանում են քվանտային փրփուր, քանի որ այն հիշեցնում է գազավորված ըմպելիքի պղպջակների արագ անհետանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել