Ledynews.am-ը գրում է.

Երբեք էլ գաղտնիք չի եղել, որ կնոջ թե ամբողջությամբ ծածկված և թե վուլգարության հասնելու չափ բացված մարմինը չի գայթակղում տղամարդկանց: Բայց թե մարմնի քանի տոկոսն է պետք բաց թողնել հակառակ սեռին գրավելու համար, պարզվել է բոլորովին վերջերս:

Ուսումնասիրության հեղինակներն այցելել են գիշերային ակումբ և հետևել, թե ինչ չափ բաց հագուստն է առավել գրավում տղամարդկանց: Պարզվել է, որ այն աղջիկներին, ում մարմնի ընդամենը 40 տոկոսն է մերկ եղել, առավել հաճախ են մոտեցել տղամարդիկ ծանոթանալու կամ պարի հրավիրելու նպատակով: Գիտնականները պնդում են, որ պետք չէ ամբողջությամբ թաքնվել հագուստի տակ, բայց նաև պետք չէ անբարո կնոջ պես հագնվել, քանի որ վերջիններին տղամարդիկ վերաբերվում են որպես թեթևամիտի, ով, այսպես թե այնպես, մի օր դավաճանելու է նաև իրենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել