Մի ժամանակ գոնե 5000 դրամ (ծիծաղելի) կրթաթոշակ ստացող ուսանողը գոնե կարում էր չոր ու ցամաք մի ամիս դասի գնար-գար, որ գերազանցիկ էլ լիներ՝ վերջ. կարար էն 1000 դրամով էլ ամեն շաբաթ մի հատ Hot Dog ուտեր: Դե հիմա արի ու ԳԵՐԱԶԱՆՑ ՍՈՎՈՐՈՂ ուսանող ջան, մտածի, թե էն մնացածը որտեղից ես ճարում ու էդքանից հետո էլ լավ սովորի, որ լավ մասնագետ դառնաս ու ծառայես սրանց: 
Տենց եք անում էլի, որ չենք կարում հանգիստ սովորենք. սկի ուրիշ բաների մասին չենք էլ մտածում, բացի «հանապազօրյա գրպանի փող» աշխատելուց, ու եթե մնայինք ձեր հույսին ու չաշխատեինք, ասեինք` լավ սովորենք, լավ մասնագետ դառնանք, գրքերը թևներիս տակ պիտի ավարտեինք ու դառնայինք տաքսու վարորդ կամ արտագաղթեինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել