Hayeli.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին, մասնավորապես, հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին և պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի և չմիջամտի կարգավորման գործընթացին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել