Ուզում եմ տեղյակ պահել, որ «Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմից (www.warandpeacefilm.com) օգտագործված լուսանկարում, որը տարածվել է համացանցով, պատկերված է ոչ թե Հրաչյա Հարությունյանը, այլ 1994թ-ին Մատաղիսում, մարտի դաշտում զոհված` կապիտան Նորիկ Ղազարյանը:

Խնդրում եմ բոլոր նախաձեռնողներին և լրատվամիջոցներին զերծ մնալ չստուգված տեղեկություններ և լուսանկարներ տարածելուց:

Զոհված ազատամարտիկ` Նորիկ Ղազարյանի նկարը համացանցում այս կերպ տարածելը չափազանց ոչ կորեկտ է ազատամարտիկի հիշատակի և իր հարազատների նկատմամբ:

Ես ցավում եմ Ռուսաստանում կատարվածի համար և հույս ունեմ, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կկատարվի արդար հետաքննություն:

«Պատմություներ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմի հեղինակ,
Վարդան Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել