Առավոտյան օրվա հայրենական մամուլը թերթելիս մի խիստ դեդուկտիվ մտավարժանք աչքս առավ, որ <չորրորդ իշխանության> խմբագրակազմն էր երևի հղացել մի <սուտկա> հոգետվայտանքների արդյունքում: 

Մի հատված մեջբերեմ` դուք էլ վայելեք որոշների մտքի գոհարները.<ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարծենում էր, թե Գյումրիում կրիմինալի հարցերը լուծել է, ու ահագին էլ զենք է հավաքել: Զենքի <<մոմենտով>> գուցե ճիշտ է ասում. համենայն դեպս` երեկվա դեպերից հետո (նկատի ունեն վարդանիկի դատարանում արած դեբոշը) ծեծվողի հագուստի վրա կոշիկների հետքեր են եղել:> 
Տո այ <խելոքներ> սաղ օրը դատարաներում եք ու չգիտե՞ք, որ դատարանի ներսում նախ ոստիկանները չեն ծառայություն իրականացնում ու անվտանգություն ապահովում. դրանք իրենց ծառայությունն ունեն: Բայց դա մի կողմ. Ի՞նչ անի Վովա Գասպարյանը. վարդանիկի նման <անասունների> կճղակներն է՞լ սկսի առգրավել: Է հլը տեսեք մինչև <անասունի կճղակը ոչ նպատակային օգտագործելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հանգամանքը> կամրագրվի օրենքով, դեռ գուցե պետք է հասկանալ առկախ մի քանի հարց. օրինակ դրանցից մեկը, որ լայն շրջանառվեց մամուլում:
Ոնց որ տարբեր զլմներ էին երեկ պատմում վարդանիկը մի 20-30 հոգով մտնում է դատարան, նիստերի դահլիճ դատավորին հրահանգում է, որ բոլոր զլմ ներկայացուցիչները դուրս գան, դատավորն ասում է` <есть>, հետո ասում է` լաավ թող ներս գան. դատավորն էլի` <есть> .

հ.գ. Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ դատավորի ուղեղի բացակայությունը բացարձակ կապ չունի Վովա Գասպարյանի Գյումրիում իրականացրած զենք-զինամթերքի առգրավումների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել