Հրաչյա Հարությունյանի հետ կապված դժբախտությունը ամենիս հետ կարող էր պատահել. Նա իսկապես դժբախտ մարդ է` առաջին հերթին դժբախտ ծնող, ով իր որդու շիրիմը սարքելու համար ստիպված արտագնա աշխատանքի է գնացել: Այս դեպքը տասնյակ հազարավոր հայերի հուզեց, և այսօր հայությունը իր նյութական և բարոյական աջակցությունն է ցուցաբերում հայ ազատամարտիկի ընտանիքին. այդպես էլ պետք է լիներ.
Ցավը նրանում է, որ ողբերգության այս ֆոնին պետոյակերպ տականքներ են հայտ գալիս, որ իրենց էժանագին ծամածռություններով ինքնահաստատման փորձեր են դեռ անում` այլոց դժբախտությունը շահարկելով: Նման ստոր ստահակների պակաս կարծես չի զգացվում: Նրանց պատիժը կարող է լինել ուղղակի հասարակական արհամարհանքը, մեկուսացումը ամեն մի հանրային շփումից. պետք է բոյկոտել այդ ստահակի հաղորդումները, որպեսզի իր մեյմունություններով չկարողանա էժանագին հեղինակություն ձեռք բերելու հավակնություններ ցուցաբերի....Պետոների նմանների տեղը չէ մեր հասարակությունը. պետք ազատվել նման թափթփուկներից....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել