Ինչ անել

Հետևելով ռուսական մամուլին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կա պետական պատվեր հակահայկական տրամադրություններ ձևավորելու համար: Մինչև վերջերս ռուսական մամուլում հայերին որոշակիորեն տարանջատում էին մյուս կովկասցիներից, ինչը հիմնավորում էին մի քանի պատճառներով. հայերը Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցներն են, քրիստոնյա են, Ռուսաստանի հայերը հակված են ասիմիլացվելու և այլն: Սակայն վեաբերմունքի նման փոփոխությունները կարող են միայն քաղաքական պատճառներ ունենալ, որովհետր մյուս բոլոր «հիմնավորումները» կարծես թե շարունակում են մնալ նույ վիճակում և ավտովթարի հայտնի ողբերգությունը ընդամենը դժբախտ պատահար էր, այլ ոչ թե հայերի դավադրությունը: 

Ռուսաստանի այսօր պահվածքը հիշեցնում է 2008-ին վրացիների հանդեպ ծավալված կոմպանիա, երբ անգամ հանրակրթական դպրոցներում սկսել էին հալածել վրացական ծագում ունեցող աշակերտներին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե Ռուսաստանի հանրային կարծիքը այնպես են մշակում, որ այն համահունչ լինի Ռուսաստանի պահվածքին հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի ընթացքում: 
Հայաստանում ծավալվող հակառուսական ակցիաները կարող են օգնել Ռուսաստանի ղեկավարությանը նման պահվածը հիմնավորելու համար: Կարծում եմ, որ այնուամենայնիվ մենք պետք է փորձենք լինել սառնասիրտ: Պետք է հասկանանք, որ Հայաստանում ազգային իշխանություն չկա, պետական համակարգը քայքայված է և նման գործողությունները ի վնաս մեզ կաշխատենք: Իսկ ինչ պետք է մենք անենք: Հասկանալով, որ մենք չունենք պառլամենտ, որտեղ նման կարևորության հարցերը կարող են քննարկվել և ընդունվել սթափ որոշումներ, Հայաստանի հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի և ձևավորի հանրային ինստիտուտներ, որոնք կարող են իրենց վրա պատասխանատվություն վերցնել: Դրա համար հասարակական և քաղաքական քիչ, թե շատ կազմակերպված միավորումները պետք է սկսեն կոնսուլտացիաներ և ձևավորեն հանրային քննարկումների համար անհրաժեշտ հարթակ: Բոլոր տարանջատող հարցերը պետք է մի կողմ դրվեն: 

Մեզ պետք է միավորի այն իրողությունը, որ իրավիճակին ադեկված կառավարման համակարգ մենք չունենք, իշխող խմբավորումը ադեկվատ չի, իսկ այլ ինստիտուտ, որը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել, այսօր մենք չունենք: Բայց դա չի նշանակում, որ չենք էլ կարող ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել