Փառք աստծո, երբեք կարիք չի եղել անձամբ օգտվելու բժիշկ Արտավազդ Սահակյանի ծառայություններից, սակայն հանդիսանալով կապող օղակ բազմաթիվ իմ հայրենակիցների և մայրաքաղաքային կառույցների հետ` տասնյակ հիվանդների բուժօգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել եմ նրան և մշտապես ստացել հիացական գնահատականներ այդ մարդու մասին: Սահակյանը ոչ միայն այդ մարդկանց կյանքը փրկել է անվճար, այլև հրաժարվել է հաճախ ընդունել այն տնական օղին, որ երախտապարտ այցելուները փորձել են ընծայել նրան: Եվ նմանատիպ դեպքերն այնքան շատ են, որ անհնար է բոլորը նկարագրել: Շատերի համար այս մարդու անունը ուղղակի սիմվոլ է: Ուղղակի անհնար է գնահատել միկրովիրաբույժի աշխատանքը պատերազմական շրջանում: 
Այսօր համացանցում կարդացի գրառում, որտեղ, ինչ-որ միջադեպից ելնելով, նրան անվանում են անբարեխիղճ բժիշկ: Իհարկե, հասկանալի է, որ գրառում կատարողը էմոցիոնալ պոռթկման պահին կարող է նման արտահայտություն անել, բայց որ կայքերը նմանատիպ վերնագրերով տիրաժավորում են մի մարդու մասին նմանատիպ արտահայտություն, որին բոլորն են ճանաչում` անընդունելի է: Ի վերջո, փորձեք կապնվել բժշկի հետ, ստանալ պարզաբանում, որի հիման վրա ցանկացած եզրակացոըւթյուն կարող եք անել` հենվելով փաստերի և բացատրությունների վրա:
Շատ ցավալի կլինի, եթե ռասկրուտչիկները օգտվեին առիթից և խաղային անվանի բժշկի հեղինակության հետ:
Ի դեպ, Արտավազդ Սահակյանը իմ ընկերը չէ, այս գրառումը ընկերոջը պաշտպանելու էմոցիոնալ ներբող չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել