Ինչպես  եւ  սպասվում  էր,  «Քրիստոնեություն  կպոռանք  ու  հեթանոսությու՞ն  կվազենք» հոդվածի /azatankakh.blogspot.com, 8 հուլիսի 2013թ. / արդյունքում  լույս  աշխարհ  եկան  այս  ու  այն  անկյունում  «տապ  արած»  հեթանոսները, որոնք  մի  իսկական  «կղերական» արշավանք  կազմակերպեցին  հոդվածագրի  դեմ ՝ բառացիորեն  իրենց  հոգու  ողջ  սատանայակերպ  «կղանքը»  թափելով  հոդվածագրի  վրա, ներկայացնելով  անգամ  տարրական  կուլտուրայից  զուրկ  լինելու  իրենց  ողջ  էությունը: Այդ  ընթացքում  մի  «մուշտի»  էլ  հասավ  blognews.am  կայքին, որ  արտատպել  էր  հոդվածը: Դե  կղերականներին  բնորոշ  հատկություն  է ՝ սվիններով  ընդունել  ամեն  մի  լուսավոր  ու  առաջադիմական  միտք  ու  հալածել  առաջադեմ  մտավորականությանն  այնպես, ինչպես  Նարեկացուն  էին  հալածում ՝«Տաղ  Վարդավառի»  երկնելիս: Ոնց  չասես ՝ «տո  խելոքներ» , կրոնն  ասում  է  ջուր  ցողե՞ք,  թե՞  « վեդրոն»  ծանոթ  ու  անծանոթի  գլխին  շուռ  տվեք: Զարմանալիորեն  հոդվածից  «իրար  անցածների» շրջանում  հայտնաբերեցինք  վաղուց  իվեր  որպես  ընդդիմություն  անհետացած  ՍԻՄ նախագահամետ  կուսակցության  անդամ  Հովհաննես  Գալաջյանին. չլինի՞  արդեն  ՍԻՄ  -ում որոշել  են  կրոնական  գործունեությամբ  զբաղվել: Հոդվածից  դժգոհ  ոմն  Վարդուհի  Համբարձումյանի  Գալաջյանը  խորհուրդ  է  տալիս   Blognews.am  չկարդալ. բա  ի՞նչ  կարդան, իր  խմբագրած  «Իրավունքը»՞՝ 2008թվից  հետո  քաղաքական  շապիկը  փոխած: Ըստ  Գալաջյանի  մտածելակերպի, բացի  իրենից  ու  հատուկենտ  մնացած  ՍԻՄ-ականներից, նրանք, ովքեր  քննադատում  են  արատավոր  բարքերն  ու  երեւույթները ՝ «նամռոտ» են  ու  անհաջողակ, եւ  գաղջ  մթնոլորտի  մեղավորներ: Դե  նա  խոհեմաբար  չի  ներկայացրել  «նամռութ  ադրբեջանցու»  իր  լուսանկարը/ ինչպես  ասվում  էր  «Կարգին  սերիալում» ՝այգու  ներկած  նստարանին  դժգոհ  դեմքով  նստած  մարդուն ՝Հայկոն /, որպեսզի  մարդիկ  չկարողանան  կողմնորոշվել, թե  իրականում  ո՞վ  է  «նամռութը»  ով ՝ լուսավորյալը, որ  դրանց  նման « կղերականների»  գոյության  պայմաններում  անգամ  չի  կորցնում  լավատեսությունը: Դե  եթե  իշխանությունների  մոտ  շա՜տ  մեծ  պահանջարկ  ունեն Գալաջյանի  մտածելակերպով , ազատ  կարծիք ու  քննադատություն  չհանդուրժող  մարդիկ / 37 թվին  բնորոշ, ինչն  արտահայտվեց  նաեւ  ամիսներ  առաջ  ՀՀ նախագահի  ասուլիսում  բարձրացրած  նրա  հարցերից /, բնականաբար, այդ  սկզբունքներին  չհետեւող, ազատ  կամքի  տեր  մարդիկ  պետք  է  հայտնվեն  «անհաջողակների»  ցուցակում: Ենթադրվում  է,  թե  ՍԻՄ- ականի  «նամռոտվելու» մի  պատճառն  այն  է,  որ  համացանցային  լրագրությունն  ու  լրատվությունը  նրանց  «գործին» խփում  է  ու  իրենց  պաշտոնաթերթից  «կլիենտ» փախցնում, էլ  չեն  կարողանում  նյութերը  «թթու»  դնեն  ու  դրանցով  գործարք  անեն:Այդ  բազմիցս  ստուգված  ու  փաստերով  ապացուցված  ճշմարտությունը  հնչել  է  նաեւ  նրանց  ժողովներում, երբ  իրենց  իսկ  մարզային անդամները  բողոքում  էին, որ  իրենց  իսկ  ուղարկած նյութերը  չեն  տպագրում:Դե  հիմա  համացանցի  այս  «լենուբոլ»  պայմաններում  որեվէ  առողջ  դատողություն  ունեցող  մարդ  «խելքը  հացւի  հետ  չի  կերել», որ  «Իրավունքին»  նյութ  ուղարկի,  ու  տարիներով  սպասի, այդ  ընթացքում  մի  քանի  տարի  գնա  Ռուսաստան,  հետ  գա  ու  «Իրավունքի» գզրոցներից  մի  կերպ  գտնի  իր  նյութը, ու  խնդրի, որ  դա  ետ  վերադարձնեն  գոնե / Այս  դեպքը  պատահել  է  վանաձորցի  Ռաֆիկ  Սահարյանի  հետ,  որի  բողոքն  անգամ  ՍԻՄ-  վանաձորյան  ժողովում  է  տարիներ  առաջ  հնչել,  ինչին  անդրադարձել  էր  «հանգուցյալ»  «Փակագիծ»  թերթը:  «Իրավունքի»  երբեմնի  նվիրյալ  ընթերցող, փաստաբան  Անահիտ  Ալոյանը  զարմացել  էր, որ  թերթը, հակառակ  իր  իրավական  վերնագրին,  դատական  համակարգին  առնչվող  մի  հոդված  տպագրելու  համար  գումար  էր  պահանջել / վատագույն  դեպքում ՝որպես «նյաշառք»,  «լավագույն»  դեպքում ՝ որպես  «գովազդ» ՝R նշանի  տակ  տպագրելու  համար, ինչն  ընդունված  աշխատաոճ  է  «Իրավունքում» /:Հիշեցնենք, որ  ՍԻմ  կուսակցության  ամենաազնիվ  ու  քրիստոնյա  մարդուն ՝ հիմնադիր  նախագահ  Հրանտ  Խաչատրյանին  հենց  ՍԻՄ-ակաները  «ֆուկ»  արին, կուսակցությունը  ձեռքից  առան  ու  «հեռակառավարման  վահանակը»  վերջնականապես  թեքեցին  իշխանության  ուղղությամբ  / թեպետ ՝ մինչ  այդ  իրենք  էին  Հրանտին  մեղադրում  իշխանամետության  մեջ  /,ու  դրա  շնորհիվ  այսօր  խորհրդարանում  մի  ներկայացուցիչ  ունեն ՝ ՀՀԿ  ցուցակով. այն  էլ ՝ ՀՀ  նախագահի  բարի  կամեցողության  շնորհիվ:  Բայց  սա  արդեն  այլ  թեմա  է: Ամեն  դեպքում, խրախուսելի  է,  որ  Գալաջյանը  գոնե  իր  անվամբ  էր  սրտի  մաղձը  թափել  ազատ  ու  անկախ համացանցային  լրագրության  վրա ՝ հնարավոորություն  տալով  դիմացինին ՝ արձագանքել  «հավուր-պատշաճի», ինչը  չի  կարելի  ասել...«ֆեյքահայության»  մասին:  Չիմացողների  համար  պարզաբանենք, որ  «ֆեյքահայությունը» ֆեյսբուքահայության  մի  «ճյուղն» է , որ  որդեգրել  է  30-ականների  «անոնիմ»  նամակների  գործելաոճը. երեվի  թե  նախնիների  վախը  մեջները  նստած  է,  ու  վախենում  են  իրենց  իրական  դեմքով  ու  անունով  հանդես  գալ,  կեղծանվամբ  ու  կեղծ   կամ  մթնեցված լուսանկարով  են   հանդես  գալիս  ու   ողջ  «քեյքը»  թափում  իրենց  թշնամիների  վրա :Ճշմարտության  դեմ  չմեղանչելու  համար  ասենք,  որ  իշխանամետ «ֆեյքեր»  էլ  կան,  ընդդիմադիր  էլ: Սրանց  մի  զգալի  մասն  ապաշնորհ  ու  անմակարդակ  է,  գռեհիկ,  բոշա,, ու  հայհոյանքից  ու  զազրախոսությունից  բացի,  որեւէ  այլ  «արվեստի»  չի տիրապետում , եւ  դրանց  համարժեք  պատասխանը  կարող  է  լինել  միայն ՝ ներողություն  արտահայտությանս  համար ՝«Մեծատառ  ֆեյք  եղեք-պրծեք»: Ինչ  վերաբերվում  է  վարդավառյան  մերօրյա  «վանդալիզմի» դրսեվորումներին, ապա  նշենք, որ  Եվրոնյուսը  ներկայացրեց  մի  ռեպորտաժ ՝ մայրաքաղաք  Երեվանից. շենքերի  վերին  հարկերից  դույլերով  ջուր  եին  լցնում  անցորդների  վրա  ու  վերեւից  հրճվում. էդքան  քաջ  էին ՝  թող  իրենք  էլ  իջնեին  «պատասխան»  հարված  ստանալու: Երիտասարդ  մի  աղջիկ  էլ  բղավում  էր  ՝ « Մի  արա, վա՜յ, միա  արա» : Սրանից  էլ  մեծ  բռնությո՞ւն:  Վարդավառը  նաեվ  մաքրության  տոն  է, իսկ  հնում  բաղնիք  գնում  էին  ընտանիքով,, եւ  ոչ  թե ՝ անծանոթների  հետ:  Այս  կարգի  Վարդավառը, մեղմ  ասած, համարժեք  է  սաունային  «շնության»:  էդքան  շատ  եք  սիրում  ջրվել,  գնացեք  ձեր  բակերում, ձեր  հարազատների  հետ  ջրվեք, ոչ  թե  անծանոթ  մարդկանց  վրա  հարձակվեք ՝ առանց  տարիքային  սահմանափակման: Իսկ  քաղաքական  դաշտի  «արյունածուծ  տզրուկներին » ՝իշխանության  կերատաշտից  կառչած, խորհուրդ  կտանք  Վարդավառը  տեղափոխել  կառավարության  շենք. եթե  տոն  է,  թող  պաշտոնյաներն  էլ  իրենց  տոնական  հագուկապով  ու  շպարով  «Վարդեվոր»  խաղան:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել