Բոլորս էլ գիտենք,որ Google Chrome բրաուզերը առաջատար է իր ոլորտում: Դեսքթոփային տարբերակից օգտվում են գրեթե բոլորը, իսկ բջջայինի հետ իրավիճակը մի փոքր այլ է:

xbrXKTzyPsY

Chrome-ը թողարկվելով Android և iOS հարթակների համար` ավելացրեց իր օգտատերերի թիվը տասնյակ միլիոններով, սակայն առկա էին որոշ դժգոհություններ, քանի որ բջջային տարբերակը լիովին չէր համապատասխանում դեսքթոփայինին: Կար նաև այլ խնդիր` բրաուզերը հարմարեցված չէր բոլոր Android սմարթֆոնների համար և նույնիսկ Ice Cream Sandwich-ի վրա այն աշխատում էր թերի:

Google-ը պարբերաբար թարմացնում էր իր արտադրանքը, սակայն էական փոփոպություններ նկատվեցին միայն վերջինում: Ավելացվել է ամբթղջ էկրանի ռեժիմ և կայքերի թարքմանում: Կարծում եմ երկուսն էլ բավական օգտակար ֆունկցիաներ են:

Ներբեռնեք Google Chrome-ը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել