Նախօրեին բավական ցավալի դեպքի ականատես եղա։ Երևան-Սևան մայրուղու վրա, երբ տուն էինք վերադառնում, ճանապարհի հենց ուղիղ կենտրոնում ընկած մի հեծանվորդի տեսանք՝ ամբողջովին մաս-մաս եղած հեծանվից ոչ հեռու։ Ըստ ամենայնի, դեպքը եղել էր մի քանի վայրկյան առաջ, շտապ իջանք մեքենայից, արդեն 2-3 մարդ էր հավաքվել, ցավոք, չգիտեին՝ ոնց են շտապօգնություն կանչում, արագ զանգի, 1-2 րոպեից արդեն տեղում էր շտապօգնությունը, հեծանվորդին տարան։ Ավելի ուշ լրատվական կայքերից իմացա, որ նա տեղում մահացել էր։ Ամեն դեպքում, երբ նրան դիպչում էին, սկսում էր ձեռքով թեթև շարժում անել։ Ընթացքում փորձ արին նրան տեղից շարժել, սակայն խորհուրդ տվի այդպես չանել՝ հաշվի առնելով, որ ողնաշարը կարող էր վնասված լինել։ 
Հ.Գ. Ժողովուրդ ջան, ուղղակի հիշեք՝ նման դեպքերում պետք է ընդամենը հավաքել 103 ու շատ արագ պատասխանում են։ Օրինակի համար, այնտեղ հավաքվածների մի մասը դա չգիտեր։ Չնայած այս դեպքում, ցավոք, արդեն ամեն ինչ ուշ էր միգուցե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել