Tert.am-ը գրում է․

Ադրբեջանին բարկացրել է նորությունը այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյայի դուստրը Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով քրիստոնեություն է ընդունել: Այս մասին գրում է ադրբեջանական timetv.live կայքը:

Ադրբեջանի Հանրապետության առողջապահության նախարարի դուստր Նարմին Շիրալիևան Ադրբեջանից բացի շատ հայտնի է նաև Ռուսաստանում, երկար ժամանակ աշխատել է որպես հաղորդավար ռուսական «Культура» հեռուստաընկերությունում, իսկ 2013թ. զբաղեցրել է Մոսկվայի շրջանի ղեկավարի մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնը:

Աղջիկը զարմացրել է իր հայրենակիցներին Հայ առաքելական եկեղեցում կնքվելու և քրիստոնյա դառնալու որոշմամբ, իսկ որպես կնքահայր նա ընտրել է լեգենդար հայ դերասան, Խորհրդային միության ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին:

Իհարկե հայրենիքում աղջկա այս քայլը միանգամից բնորոշել են որպես հայրենիքի դավաճանություն, Բաքունարդեն երկար ժամանակ է, ինչ փորձում է կրոնական ուղղվածություն տալ Ղարաբաղյան հակամարտությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել