
Կուրացած գիշերով` մեռած լույսի շողարձակման մեջ.
Մեքենաների հպում, աչքեր` ասեղի անցքին նման.
Սև-սպիտակ փողոցներում ես քեզ սպասեցի 100 տարի
Դու եկար շվշվացնելով…
Գիշերով կուրացած` մեռած լույսի շողարձակման մեջ.
Անիմաստ թափառել ծովում` կորած նավի պես,
Եվ ես դրանից խելքս թռցրել եմ, ես քեզ սիրել եմ
Ու մի բան էլ ավելի: Դու եկար շվշվացնելով…
Կուրացած գիշերով` մեռած լույսի շողարձակման մեջ.
Կսիրե՞ս դու կյանքը, թե կնայես` ինչպե՞ս է այն անցնում:
Մեր թմրանյութե գիշերներից գրեթե ոչինչ չի մնացել,
Միայն առավոտվա քո մոխիրը:
Այս մետրոյում` լցված կյանքի գլխապտույտով,
Հաջորդ կայարանում, փոքրիկ եվրոպացի,
Դիր ձեռքդ, իջեցրու այն իմ սրտին:
Գիշերով կուրացած` մեռած լույսի շողարձակման մեջ.
Մեկնված ձեռքով վերջին պտույտը…
Սև-սպիտակ փողոցներում ես քեզ սպասեցի 100 տարի,
Դու եկար շվշվացնելով…
(c) թարգմ. by me
ՀԳ. ԶԱԶ աղջիկ բայց դու հրաշք ես: