«Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը քննադատել է թանկարժեք մեքենաներով շրջելու՝ հոգևորականների ձգտումը: Հռոմի Պապը կաթոլիկ եկեղեցու հոգևորականներին կոչ է արել ավելի խոնարհ լինել և մտածել այն մասին, թե սովից ինչքան երեխա է մահանում ամբողջ աշխարհում...»

Ու ակամայից մտքիդ է գալիս Նավասարդ Կճոյանն՝ իր բենթլիով ու բերանը ջուր առած և լալկված Կաթողիկոսն Ամենայն Հայոց: Ինչո՞ւ ախր մեր բազմադարյա եկեղեցին ղեկավարվի նման մարդկանց կողմից, ովքեր ամեն քայլափոխին ու ամեն վայրկյան ոտնահարում են քրիստոնեական էթիկան ու պատվիրանները: Ինչուները շատ-շատ են, պատասխաններն էլ, բայց դրանք հնչեցնելը տաբու է մեր հասարակությունում:
Ինչևիցե, ցավում եմ, որ Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարությունը չենք լսի երբևիցե Գարեգին Բ-ի շուրթերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել