Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, համաձայն որի հայ-թուրքական սահմանը անօրինական ճանապարհով է որոշվել, և Թուրքիան պարտավոր է Հայաստանին վերադարձնել հայկական հողերը, իսկ կանգուն մնացած եկեղեցիների տնօրինությունը հանձնել հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև փոխհատուցում վճարել ցեղասպանության զոհերի ժառանգներին:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունից տարածել են հաղորդագրություն, որում ասվում է հետևյալը.
«Նման բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը, ինչպես գլխավոր դատախազն է, հավակնություններ է ներկայացնում Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Այդ դիրքորոշումը հակասում է միջազգային կազմակերպություններ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հող պահանջել»:

Ճիշտն ասած մի քիչ զարմացա, որ Հովսեփյանը նման հայտարարություն է արել ու զարմանքս ավելի շատ դրական էր, սակայն տարակուսանք է առաջացնում այն, որ նման հայտարարություններ անելու համար ստեղծված ՀՀ ԱԳՆ-ը, ի դեմս իր պոնչո ղեկավարի, բերանը ջուր առած լռում է: Սա այն դեպքն է, երբ այնուամենայյնիվ կարելի էր Հովսեփյանից օրինակ վերցնել, որովհետև եթե մենք այսօր խուսափում ենք անգամ միջազգային մակարդակում բարձրաձայնել մեր պահանջները Թուրքիայից, ապա ինչների՞ս է պետք Սահմանադրությամբ անգամ ամրագրված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել