Այսօր Սիթի սուպերմարկետի մուտքի մոտ նշանների հետաքրքիր շարք նկատեցի, որն էլ ներկայացնում եմ իմ ընկերներին:
Առաջինը, դա ծխելն արգելվում է, երկրորդը՝ նկարահանող սարքերը արգելվում են, երրորդը՝ տնային կենդանիներով չի կարելի մտնել, բայց չորորդ նշանը տարակուսանք առաջացրեց: Ասեմ ինչու: Հաշմանդամության նշանը կարմիրով էր և արգելող նշանների շարքում: Առաջին հայացքից ինձ թվաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն էլ է արգելվում, սակայն միակ հուսադրող բանը, որ այդպես չէ, դա կարմիր նշանի վրա գծի բացակայությունն էր:
Միգուցե հաշմանդամության նշանը կանաչ գույն անեին, կամ դռան մյուս կողմում փակցնեին, որ տպավորությունը խափուսիկ չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել