Civilnet.tv-ը գրում է.

The Pirate Bay Խոշորագույն տորենտային ինդեքսատորի համահիմնադիր Պետեր Սունդեն հայտարարել է չգաղտնալսող Hemlis մեսենջերի առաջիկա թողարկման մասին: Ինչպես հաղորդում է Verge-ը, այս լուրն ուշագրավ է միջազգային կոմունիկացիաների գաղտնալսման PRISM համակարգի շուրջ ծավալված ամբողջ աղմուկին զուգահեռ, որի համաձայն` համակարգը ամերիկյան հատուկ ծառայություններին հնարավորություն է տալիս համացանցում գաղտնալսել և կարդալ գրեթե ցանկացած ձայնագրություն կամ հաղորդագրություն:

Hemlis-ը կբացառի գաղտնալսումները համացանցում: Hemlis-ի PGP գործառույթի միջոցով հաղորդագրություններին մատչում կստանան միայն ուղարկողն ու ստացողը, և տվյալները տեսնելու հնարավորություն չեն ունենա անգամ համակարգի ծրագրային մշակման մասնագետները: Համակարգի աշխատանքը հիմնված կլինի XMPP (Jabber) պրոտոկոլի վրա:

Մեսենջերը օգտատերերին կմատուցվի որպես iOS և Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված անվճար բջջային ծրագիր: Ծրագրային մշակման մասնագետները համակարգի թողարկման նպատակով մտադիր են հավաքագրել $100 հազ.: Մինչ այժմ հավաքագրվել է $30 հազ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել