Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողության օրը փորձել է սպանել նաև Եմենում Իրանի մեկ այլ բարձրաստիճան հրամանատարի, գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ-ն առանձին անհաջող գործողություն է իրականացրել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջատար հրամանատարներից Աբդուլ Ռեզա Շահլայիի դեմ:

Մեկ օրում միանգամից երկու գործողություն անցկացնելը կարող էր նշանակել, որ Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան զինված ուժերի ավելի լայն գործողությունների մի մասն է, ենթադրում է թերթը:

Աղբյուրը գրում է, որ պաշտոնական անձինք հրաժարվել են հայտնել Շահլայիի դեմ գործողության մանրամասները՝ հայտարարելով միայն, որ այն հաջողությամբ չի պսակվել: Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները նույնիսկ պատրաստվում էին հայտարարել միաժամանակ երկու գործողությունների հաջողության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել