Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ երեք տարբեր քրեական գործեր են քննվում: Երեք գործերը միավորում է նույն տուժողը՝ 14 տարին չլրացած՝ 2000 թվականի հունիսի 5-ին ծնված աղջիկը:

Հատուկ կրթահամալիրի այս սանուհին 2012 թվականի դեկտեմբերի 21-ից 24-ը գտնվել է ոչ թե կրթահամալիրում, այլ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի քարհանքի պահակատան տնակում:

Այնտեղ, ըստ մեղադրանքի, աղջկա անօգնական վիճակից օգտվել ու «խաթարված ձևով սեքսուալ բնույթի այլ գործողություններ» կատարելով՝ «իրենց սեռական կրքերին հագուրդ են տվել» դեկտեմբերի 21-ի կեսգիշերին՝ 22-ամյա Արգիշտի Մարտիրոսյանը, դեկտեմբերի 22-ի կեսգիշերին՝ 21-ամյա Սահակ Սահակյանը, դեկտեմբերի 23-ի գիշերը՝ 28-ամյա Հովհաննես Սարգսյանը:

Երեք «պահակների» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել