• Ազատ դիրքից նրա ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան է, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանել վայրկյանում 24 կադր տեխոնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյանանոց տեխնոլոգիայով:
• նա կարողանում էր 32 կգ-անոց ծանրաքարը պահել առաջ պարզած ձեռքով 20 վայրկյան:
• Բրյուս Լին կարողանում էր ոտքերը մկրատ դիրքով պահել ձեռքերի վրա հենված վիճակում 30 րոպե:
• Նա կարողանում էր օդ նետել բրնձի մի քանի հատիկ և բռնել դրանք օդի մեջ կերակրի փայտիկներով:
• Մատների օգնությամբ նա կարողանում էր ծակել ապակյա բանկայի կափարիչը, որն ի դեպ այն ժամանակներում պատրաստվում էր ավելի հաստ թիթեղից:
• Բրյուս Լին կարողանում էր գետնից հրում վարժությունը կատարել հենվելով մի ձեռքի մատներով, նաև կարողանում էր հրվել գետնից օգտագործելով միայն բութ մատը և ցուցամատը:
• Բրյուս Լին զբաղվել է նաև ձյուդոյով, ջիու-ջիցուով և բռնցքամարտով: Նա քունգ-ֆույում ստեղծել է իր ոճը, «Ջիտ Կուն-Դո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել