Կարծում եմ՝ եղբայրական Ռուսաստանը հայոց ցեղասպանություն է նախապատրաստում: Ես եմ ասում՝ մի մարդ, ով ապրում է Արցախում ու սպասում, թե երբ են իր ընտանիքի հանդեպ «Սմերչ» գործադրելու: Ըստ իս՝ նրանք նկատի ունեն Հայաստանի տարածքը, ոչ թե ժողովուրդը, երբ ասում են՝ պետք է ապահովենք Հայաստանի անվտանգությունը: Մանավանդ՝ պատմական փաստերը հենց դա են ապացուցում: Պետությունը բիզնես չէ, այլ շատ ավելի վեհ արժեք: Ռուսաստանը վերջապես պիտի կողմնորոշվի ՝ բիզնեսմե՞ն է, թե՞ լուրջ պետություն:

Պուտինի խոսքերով՝ զինել մարդկանց, ովքեր սպանում են թշնամուն ու տեսախցիկի առջեւ ուտում ներքին օրգանները, հումանիզմի հետ ոչ մի ընդհանրություն չունի: Իսկ գիշերը մարդ կացնահարած ազգային հերոս Սաֆարովին զինելը հումանիզմի հետ կա՞պ ունի:

Հայաստանը հույսն իր վրա պիտի դնի: Քսան տարի շարունակ գոռում ենք, որ ռազմարդյունաբերությունը ոտքի կանգնեցվի, բայց ապարդյուն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել