Եթե պատերազմ լինի նախ և առաջ մենք, հայերս, միայն մեր վրա պետք է ապավինենք: Եթե պատերազմ լինի պետք է դաս քաղենք անցյալի փորձից ու սխալներից:Եթե պատերազմ լինի պետք է մոռանանք մեր ներազգային պառակտումը ամենատարբեր խնդիրների մասինԵթե պատերազմ լինի պետք է հավատանք երկրի ղեկավարին ու կանգնենք նրա կողքինԵթե պատերազմ լինի օլիգարխները պետք է գործեն միայն ու միայն ի շահ ժողովրդի ոչ թե սեփական ու մասնավոր պահանջմուքններիԵթե պատերազմ լինի բանակում պետք է կարգ ու կանոն լինի, փոխադարձ հարգանք ու նվիրվածությունԵթե պատերազմ լինի պետք է մայրերը դողան ամեն մի նորածին մանկան համար՝ չթողնելով նրանց բախտի քմահաճույք

ին թողնելով մանկատներումԵթե պատերազմ լինի պետք է օտարությունից վերադառնան դրսում օրվա հաց վաստակող մեր տղամարդիկ ու կանգնեն իրենց ընտանիքների կողքինՈւ ամենակարևորը՝Եթե պատերազմ լինի ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՆՔ:

Հ.Գ Հետ եմ նայում ու մտածում, մի՞թե պարտադիր պատերազմ պետք է լինի, որ նշված բոլոր կետերն իրականություն դառնան….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել