Ռուսական «АвтоВАЗ» ավտոշինական ընկերությունը սկսել է նորացված սրահով Lada 4х4 ամենագնացների արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Lada-ն սկսում է արդիականացված 4х4 ամենագնացի արտադրությունը: Մեքենան ստացել է ավելի ժամանակակից սրահ, դարձել է առավել հարմարավետ և անվտանգ: Ամբողջովին նորացված վահանակում հայտնվել է ջերմաստիճանի համակարգի կառավարման նոր բաժին: Մեքենայում ավելացվել են երկու 12V հզորությամբ վարդակներ, արագաչափն ու տախոմետրը ստացել են առավել հարմարավետ սպիտակ լուսավորում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Տեղեկության համաձայն՝ թարմացվել են նաև նստատեղերը, առաստաղը, կողային ապակիները, օգտագործվել են շարժիչի նոր կցորդներ՝ թրթռման մակարդակը նվազեցնելու համար:

«Lada 4х4 ամենագնացների ընտանիքի բոլոր մեքենաները ենթարկվել են նշված փոփոխություններին, Lada 4х4 Urban մոդելը ստացել է նաև նոր՝ հակամառախուղային լուսարձակներ: Վաճառքի մեկնարկի ամսաթիվը, ամբողջական հավաքածուի կազմը և գները կհրապարակվեն լրացուցիչ»,- տեղեկացնում է ընկերությունը:

Ներկայումս Lada 4х4 մեքենաները գնորդներին առաջարկվում են՝ սկսած 524 000 ռուբլուց (մոտ 8400 դոլար):

Модернизированный внедорожник LADA 4х4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել