Վերջին օրերին որոշ ռուսամետներ և ԿԳԲ-ի գործակալներ ստանձնել են Ռուսաստանի փաստաբանի դերը: Նրանք ամեն ինչ անում են`արդարացնելու Ռուսաստանի հակահայ գործարքները: Չեմ ուզում անդրադառնալ այն անհեթեթություններին, ինչ այդ ռուսամետների կողմից գրվում է մամուլում: Բոլորս էլ դա գիտենք: Ուղղակի ցանկանում եմ մի պարզաբանում անել: Ըստ էության` Ռուսաստանն Ադրբեջանին ոչ թե 1 միլիարդի զենք է վաճառել, այլ այդ 1 միլիարդի դիմաց վաճառել է Հայաստանին ռազմական հարված հասցնելու իրավունքը: Միայն հիմարը կկարծի, թե Ալիևը 1 միլիարդի դիմաց կարող է զենք գնել` առանց Հայաստանի դեմ պատերազմ սկսելու ԻՐԱՎՈՒՆՔԻ: Իրականում անիմաստ է այդքան հարձակողական զենք գնել, եթե չի թույլատրվելու օգտագործել այն, Հայաստանի դեմ սպասվող պատերազմում: Գնված ամբողջ սպառազինությունը հարձակողական բնույթի է: Չեմ կարծում, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Վրաստանի, Իրանի կամ առավել ևս Թուրքիայի ու հենց նույն Ռուսաստանի վրա: Նորից կրկնեմ, Ալիևը կարող էր, ինչպես նախկինում, տարբեր այլ երկրներից սպառազինություն գնել, բայց այդ դեպքում Ռուսաստանը կսպառնար ու թույլ չէր տա Ադրբեջանին պատերազմ սկսել: ԱՅ ԱՅՍ ՄԱՍԻՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԽՈՍԵԼ: Ի ՎԵՐՋՈ, ԲԻԶՆԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՐԿԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել