Մի՛ հայհոյեք այդ կնոջը, խնդրում եմ ձեզ: Առուծախի ենթակա իր ողջ էությամբ ու խոսքով հանդերձ, նրան Հայաստանի խորհրդարանից ճանապարհել են խիստ բացատրություններով, բայց բավականաչափ հարգանքով ու տակտի մեջ: Ի տարբերություն մեր հարևանների, ովքեր կենդանական ձայներ ու ոհմակային աղմուկ էին հանում Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ: Բոլորն էլ ամեն ինչ շատ լավ տեսնում են. թե՛ նավթահղփացածության մտավոր հետևանքները, թե՛ խիստ, բայց քաղաքակիրթ վերաբերմունքը: Մի՛ հայհոյեք այդ կնոջը. ամեն ոք ունի ապաշխարելու իրավունք:
Սպասենք մեղայականով համեմված նրա հուշերին: Կարծում եմ՝ շատ չի ուշանա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10152058886228378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել