Շնորհավորում են բոլորիս երկրի կարևորագույն տոնի ` Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սա իրավամբ բոլորիս տոնն է, քանի որ, ինչպես 2-րդ հոդվածում է նշված, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հետևաբար, մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի իրական մասնակիցը` պահանջատեր լինելով սեփական երկրում սեփական իրավունքներին ու պարտականություններին, ծանոթ լինելու և կարողանա օգտվել դրանից: Երկրի մայր օրենքի համաձայն, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Մեկ այլ հարց է` կարողանում է արդյոք մեր ժողովուրդն օգտվել այն իրավունքներից, որոնց իրավունքն ունի` ըստ Սահմանադրության մեջ ամրագրված կետերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել