Նոր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարցազրույցը կարդացի, որը «Հայկական ժամանակն» էր վերցրել: Ճիշտ է, շեշտադրումները Մաքսային միություն մտնելու ու իբր կցորդ դառնալու վրա էր արված, բայց Հարությունյանի ասածի մեջ մի շատ կարևոր բան տեսա, որը համենայն դեպս ես չգիտեի:
Պարզվում ա, որ օրենսդրական փոփոխություններից հետո Հայաստանում համաժողովրդական հանրաքվեն այլևս պարտադրող ուժ չունի, իսկ հանրաքվեների ժամանակ ստացվող արդյունքները պարզապես ընդունվում են ի գիտություն կառավարության և պետական այլ ինստիտուտների կողմից: 
Այսինքն` մերոնք քցել-բռնել են, որ հանրաքվեն, որի շնորհիվ ի դեպ Հայաստանը հռչակեց իր անկախությունը, էդքան էլ արդյունավետ չի, ավելի լավ ա` չինովնիկները որոշեն, թե ինչ ենք անում ու ոնց ենք անում, ընդ որում, էլ ավելի լավ է, որ էդ չինովնիկներին ֆուկ անելու օրինական ճանապարհ չունենա ժողովուրդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել