Թերթը զրուցել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով երեկ աշխատանքիցազատված «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի հետ: Ներկայացնում ենք Ղուկասյանի հետ թերթի հարցուպատասխանից մի հատված։ Այ ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

-Պարոն Ղուկասյսւն, ինչպե՞ս եք գնահատում Քաղծառայության խորհրդի, ինչպես նաև Աշոտյանի որոշումները։

-Քաղծառայության խորհուրդը փաստաթղթերի հետ կապված իր մանիպուլյացիաներն է արել։ Ինձ համար պարզ չէ, թե ինչն է հիմք հանդիսացել։ Հրամանի մեջ գրված է, որ պատճառը մայիսի 7-ի հանձնարարականի չկատարելն է, բայց

այդպիսի հանձնարարական չկա։ Մայիսի 7-ի հանձնարարականը կատարվել է դեռևս ապրիլի 29-ին։ Բայց դրա հետ կապված՝ նկատողություն է տրվել մայիսի 24–ին, որից հետո նախարարը հունիսի 1– ին մտել է Քաղծառայության խորհուրդ՝ երկրորդ ծանուցագրի համար։ Խորհուրդը, փոխարենը քններ նախարարի երկրորդ դիմումը, հրամանի համար հիմք է ընդունել մայիսի 7-ի հանձնարարականը, ինչն անհասկանալի է։

-Իսկ Ձեր նշած մայիսի 7-ի հանձնարարականն ինչի՞ն էր վերաբերում։

-Առաջին՝ մայիսի 7-ի հանձնարարականը վերաբերում էր գիտական աստիճան շնորհման կանոնակարգի հավելվածի փոփոխություններին, որը կատարվել էր 98– 2003 թվականներին։ Իսկ հունիսի 1-ի ծանուցագիրը վերաբերում էր 2010 թվականի ասպիրանտների և 2012 թվականի հայցորդների համար հետազոտական ծրագրերի վերաբերյալ մեր կայքում տեղադրված հայտարարությանը։ Սակայն Քաղծառայության խորհրդի և ազատման հրամանի մեջ չկա դրա մասին որևէ խոսք։

-Պարոն Ղուկասյան, այս ընթացքում բազմաթիվ վարկածներ շրջանառվեցին, թե ինչու է Աշոտյանն ուզում ազատել Ձեզ։ Վերջիվերջո կասե՞ք, թե որտեղից ծագեց այս հակասությունը։

-Նախարարին հարցրեք, թե այդ ցանկությունը որտեղից է ծնվել իր մոտ։ Իրենից հարցրեք, ես չգիտեմ։ Այստեղ հիմնական շեշտն այն է, որ ինքը պայքարում էր, որ ազատման հրամանը լինի։ Մնացած բոլորն արդեն ոչ հիմնավորված խոսակցություններ են, միջանկյալ խնդիրներ։

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել։ Բողոքարկելո՞ւ եք դատարանում այդ որոշումները։

-Կմտածենք։ Դեռևս հստակ որոշում չկա։ Կմտածենք՝ նոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել