Հրանտ Մելիք-Շահնազարյանի վերլուծությունը` օմբուդսմենի անմեղ օրենքի մի քանի կետի, կարդացեք էստեղ:

Շատ հստակ երևում է, որ էս օրենքը գրված է նաև մարդկանց ոտքերն ու ձեռքերը կապելու համար: Այսինքն` նորմալ մարդկանց, մեծամասնությանը դարձնում է փոքր ու ագրեսիվ էդ փոքրամասնության գերին: Նրանց տրվում են ամեն տեսակի իրավունքներ, իսկ մեզ՝ հորդորում զգույշ շնչել, զգույշ արտաշնչել, որ հանկարծ օրենքը չխախտվի:

Ստացվում է նաև, որ ես իրավունք չեմ ունենալու չսիրելու ինչ-որ մի գործընկեր ....-ի, այլ հակառակը, պարտավորված եմ նրա հետ լինել առավելագույնս լավ, առավելագույնս զգույշ: Հակառակ դեպքում նա կարող է դատի տալ ի՛նձ էլ, իմ գործատուի՛ն էլ, ու եթե պետական կառույց է, հավանաբար նաև պետությա՛նն էլ:

Բայց սա էլ հեչ: Ես ուրիշ բան եմ ուզում ընդգծել:

Եթե հիշում եք, տարիներ առաջ տեղի ունեցան սահմանադրության բարեփոխումներ, որոնք քաղաքացիական կատարյալ պասիվության պայմաններում անցան միաձայն:

Աչքիս առաջ է, թե ինչպես մի քանի մտահոգ քաղաքացի, էն ժամանակ պատվավոր կոալիցիայի մաս կազմողհնչակ-դաշնակ-ռամկավար Վահան Հովհաննիսյանին հարցնում էին ընտանիքին վերաբերող փոփոխության մասին: Ու ինչպես նա կարդաց նոր առաջարկվող տարբերակը ու մի բան էլ մունաթ եկավ, թե այ մարդ, ի՞նչ եք ուզում, մի հատ էլ գրենք՝ «միմյանց հե՞տ»: Ու չգրեցին:

Իսկ հիմա ուշադրություն, սահմանադրության, որի օրը հեսա տոնելու ենք էն հատվածը, որի տակ կարելի է սղացնել միասեռ ամուսնությունները.

Սահմանադրության էս հատվածի օրինակն էլ բերեցի, որ հանկարծ միամիտները չմտածեն՝ մեկ ա, մենք չենք թողի: Ամբողջ Ֆրանսիան ոտքի կանգնեց, որ թույլ չտա էդ այլանդակության օրինականացումը, իսկ իրենց Սահմանադրական դատարանն ասաց՝ համապատասխանում է Սահմանդրությանը: Ու ա-դյո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել