Tert.am-ը գրել է.

Ըստ comScore-ի հետազոտությունների, 2013 թվականի մայիսի դրությամբ աշխարհում խոշորագույն սոցիալական սոցցանցը շարունակում է մնալ Facebook-ը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով digit.ru-ին:

Ամսական Facebook սոցիալական ցանցից օգտվում է 834.8 միլիոն մարդ: Facebook-ին հաջորդում է LinkedIn-ը, որի ամսական լսարանը կազմում է 191.5 միլիոն մարդ: LinkedIn-ին հաջողվել է անցնել Twitter միկրոբլոգների ծառայությանը, որի ամսական այցելուների թիվը կազմում է 186 միլիոն: Խոշորագույն սոցցանցերի ցանկում են հայտնվել նաև Одноклассники-ն (65.4 միլիոն մարդ) և Вконтакте-ն (79.4 միլիոն մարդ):

Հետազոտության ընթացքում comScore-ն ուսումնասիրել է 100 կայքերի վիճակագրությունը: Հատկանշական է, որ սոցիալական կայքերի լսարանի 53%-ը կազմում են Facebook-ի օգտատերերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել