Ի՜նչ տխուր է Վենեցիան,

Երբ մեռած է սերը,

Ի՜նչ տխուր է Վենեցիան,

Երբ մենք էլ չենք սիրում իրար:

 

Մենք դեռ բառեր ենք փնտրում,

Բայց դրանք ցրում է ձանձրույթը,

Կուզեինք լացել,

Բայց էլ չենք  կարող:

 

Ի՜նչ տխուր է Վենեցիան,

Երբ բարկալորները

Միայն ընդգծում են

Դատարկ լռությունը:

 

Եվ ինչպե՜ս է կծկվում սիրտը

Երբ տեսնում է գանդոլաները,

Որ ապաստան են տալիս:

Սիրահարների երջանկությանը:

 

Ի՜նչ տխուր է Վենեցիան,

Երբ մեռած է սերը,

Ի՜նչ տխուր է Վենեցիան,

Երբ էլ չենք սիրում իրար:

 

Թանգարանները, եկեղեցիները

Իզո՜ւր բացում են իրենց դռները`

Անիմաստ գեղեցկություն

Մեր հիասթափված աչքերի համար:

 

Ի՜նչ տխուր է  Վենեցիան

Երեկոյան ծովածոցին,

Երբ փնտրում ես ձեռքը,

Որը քեզ չեն պարզում:

 

Եվ ինչպե՜ս ես հեգնում

Լուսնի լույսը,

Որ փորձես  մոռանալ

Այն, ինչ միմյանց չենք ասում:

 

Մնաք բարով, աղավնիներ,

Որ մեզ ուղեկցում էիք,

Մնաս բարով, Հառաչանքի Կամուրջ,

Մնաք բարով,  կորսված երազներ:

 

Չափի՜ց դուրս տխուր է Վենեցիան,

Երբ սերն է մեռած:

Ի՜նչ տխուր է Վենեցիան,

Երբ էլ չենք սիրում իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել