Լֆիկը մի հատ լայնամասշտաբ ինտերվենցիա ա սկսել ու ինչքան ծանոթ, բարեկամ ունի, սկսել ա բրթել դեպի իշխանության տարբեր էշելոնները:
Էն, որ ախպոր 24-ամյա տղուն զոռով ու շառով ուզում ա Մալաթիայի թաղապետ դնի, նորություն չի: Հենա, պաշտոնակատար ուրիշի են նշանակել, բայց ավագանու նիստերին գալիս ա էս միկրոլֆիկը: «Հրապարակի» հավաստումներով` ուղղակի սպասում են` աշունը գա, որ էդ բալամը 25 դառնա, որ կարողանան իրան նշանակեն թաղապետ... 

Բայց էս էլ դեռ հերիք չէ, ասում են, թե հիմա էլ ձեռնամուխ է եղել քրոջ երեխեքին վերև բրթելուն: Քրոջ որդին՝ Արթուրը, աճեցվում է, որ զբաղեցնի Լֆո ապոր տեղը ԱԺ-ում, իսկ նրա քույրը, ով, ասում են, մեջներից ամենախելացին է, դեռ պարզ չի, թե որ պաշտոնի համար է փայփայվում: Համենայն դեպս այս պահին նա, չնայած իր երիտասարդ տարիքին, մեր քյասիբ Լֆիկի օլիգարխ կնոջ՝ Շողերինայի (անունը սպանում ա) աջ ձեռքն է և «Սիթի» սուպերմարկետների ցանցի փոխտնօրենը:
Ասում եմ չէ՞, իրանց արևի նոր էլիտա են ձևավորում, վերարտադրվում են, ու եթե այս վերարտադրությունը ավարտին հասցվի, ապա օլիգարխիան հաղթահարել չի լինի Հայաստանում, որովհետև ամեն մի լֆիկի փոխարեն առաջ են գալու մի 10-20 մինիլֆիկ, որոնք բացի նրանից որ շատ են, նաև որպես կանոն ավելի կրթված ու խելացի են: 

Մի խոսքով, սրանք ոնց որ գրիպի վիրուս լինեն՝ բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով ու ամեն սերնդափոխությունից հետո մուտացիայի են ենթարկվում և դիմադրողականություն ձեռք բերում մինչ այդ եղած դեղամիջոցների հանդեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել