Ինչով փոխարինել Google Reader-ըMedia.am-ը գրում է.

Հուլիսի 1-ը Google-ի ամենատարածված գործիքներից մեկի՝ Readеr-ի վերջին օրն էր: Մի քանի ամիս շարունակ Google-ն իր օգտատերերին զգուշացնում էր, որ դադարեցնելու է իր այս ծառայության աշխատանքը եւ առաջարկում էր այլընտրանքներ որոնել:

Google Reader-ը ինտերնետային հազվագյուտ գործիքներից է, որ Հայաստանում լրագրողները քիչ թե շատ օգտագործում են: Այն իրոք հարմար է օգտագործել, երբ ստիպված ես օրվա մեջ հարյուրավոր ինտերնետային կայքեր կարդալ: 

Բարեախտաբար Reader-ը rss հոսքերի հետ աշխատող միակ ծրագիրը չէ: Կան բազմաթիվ այլընտրանքներ

Ֆունկցիոնալությամբ եւ տեսքով Google Reader-ին ամենամոտը, թերեւս, The Old Reader-ն է: Ծրագրավորող Արտակ Կոլյանը այս կայքից օգտվելու մի պարզ տեսանյութ է պատրաստել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել