Երևան, Հայաստան
22° Ց: 26°   Գ: 12°
01.07.2013  16:18

Ձեր բնավորության երկրաչափությունը. թեստ

BornToDie

Ուշադիր նայեք երկրաչափական այս մարմիններին և ընտրեք ձեզ ամենահոգեհարազատը: Նկարագրությունը կարդացեք ներքևում:

Քառակուսի

«Քառակուսի»-մարդիկ սովորաբար համբերատար են, համառ և անհավանականորեն նստակյաց: Սկսած գործի վրա ձեռք թափ տալն ու «Միևնույն է` ոչինչ չի ստացվելու» ասելը նրանց բնավորության մեջ չէ: «Քառակուսիները» համառորեն գնում են դեպի իրենց նպատակն ու չեն հանգստանա, մինչև չհասնեն դրան: Այդ հատկանիշների շնորհիվ նրանցից ստացվում են շատ լավ մասնագետներ: «Իմպրովիզ» կամ «էքսպրոմտ» բառերից նրանք խորշում են և մռայլվում: Նրանց կարծիքով` կյանքը հաջողվել է, եթե այն ընթանում է այնպես, ինչպես ծրագրված է: Նրանք չեն սիրում անակնկալներ, նորարարություններ և փոփոխություններ:

Ուղղանկյուն

Ուղղանկյունը համարվում է ժամանակավոր, փոփոխական ձև: Այն հիմնականում ընտրում են այն մարդիկ, ովքեր տվյալ պահին բավականին դժգոհ են իրենցից և իրենց կյանքից և ձգտում են փոխել իրենց կյանքը դեպի լավը: «Այնտեղ բացի ինձնից ամեն ինչ կա երջանիկ լինելու համար, շուտով ես էլ այնտեղ կլինեմ»: «Ուղղանկյունների» հիմնական հատկանիշներն են հետաքրքրասիրությունը, համարձակությունը և ամեն նոր բանի հանդեպ հետաքրքրությունը: Նրանք ողջ սրտով ձգտում են փոփոխությունների և սպունգի պես ընկալում են նոր գիտելիքները:

Եռանկյուն

Անկախ եղանակից ու իրավիճակից` «եռանկյունները» կրում են առաջնորդի գահը: Նրանք իսկական «էներջայզերներ» են, սակայն ի տարբերություն մարտկոցների` նրանք փառասեր են և պրագմատիկ: Նրանք հաշվենկատ են, գիտեն ոչ միայն թե ինչ են ցանկանում, այլև թե ինչ է պետք դրան հասնելու համար: Աշխատանքում շատ հաջող կարողանում են համոզել ղեկավարությանը սեփական անկրկնելիության մեջ: «Եռանկյունները» հաճախ այն կարծիքին են, որ գոյություն ունի երկու տեսակետ` իրենց սեփականը և սխալը: Նրանք ուժեղ անհատներ են և վտանգավոր մրցակիցներ, երբեմն թվում է, թե նրանց երակներով մրցակցության ոգին է հոսում:

Շրջան

«Շրջան»-մարդիկ ինչպես ոչ ոք կարողանում են ցավել և փոխառել մյուսների էմոցիաները, վերապրել և կիսել դրանք: Բարի «շրջանները» լիակատար երջանիկ են միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ կարգին է ոչ միայն իրենց, այլև իրենց հարազատների և ընկերների մոտ: «Շրջանները» նախընտրում են չվիճաբանել շրջապատի հետ, ընդհակառակը` նրանք ձգտում են հարթել բոլոր տհաճ իրավիճակները: Երբեմն նրանց համար հանգստությունը ավելի կարևոր է, քան ճշմարտությունը: 100-ից 99 դեպքերում նրանք առաջինը կզիջեն:

Զիգզագ

«Զիգզագները» ստեղծագործ, օրիգինալ անհատներ են: Նրանք մերժում են ամեն տեսակ ստերեոտիպ և հարթված ուղի` նախընտրելով ամեն ինչ ինքնուրույն անել: Նման մարդկանց մեջ շատ են հանդիպում խարիզմատիկ և հմայիչ անհատականություններ: «Զիգզագները» շատ հեշտ դուրս են գալիս ափերից, իսկ տրամադրությունը շատ արագ է փոխվում: «Զիգզագները» հրաշալի հռետորներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 2356 անգամ



Մեկնաբանել
Հարգելի ընկերներ, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս լինել մաքսիմալ կոռեկտ և խուսափել վիրավորական արտահայտություններից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կհեռացվեն կայքից:


Բոլոր նորությունները
Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Հարցում
  Կայքը՝
© 2014 Blognews.am - Մեր մասին
Яндекс.Метрика