article-2348757-1A833ED4000005DC-71_634x375Լանկաշիր կոմսության 47-ամյա բնակչուհին չէր կարող անգամ ենթադրել, թե ինչով կավարտվեր պատանեկան հասակում հեծանվից վայր ընկնելը: Դրանից  20 տարի հետո Ջուլի Ռեդֆերնն իր մարմնում կատարվող բոլոր պրոցեսները լսելու ունակության տեր է դարձել: Առաջին անգամ 2006-ին նա  տետրիս խաղալուց ուշադրություն դարձրեց տարօրինակ ձայներին:

Քիչ հետո  հասկացավ, որ այդ ձայնն իր ակնախնձորներից է լսվում ու նման է ճռինչի: “Ես հասկացա, որ լսում եմ աչքերիս յուրաքանչյուր շարժումը: Երբ ես նայում էի մի կողմի վրա, աչքերս ճռռում էին, իսկ ես հստակ լսում էի այդ ձայնը:Ես ու ամուսինս սկզում վախեցանք, քանի որ մտածեցինք, թե խելքս թռցնում եմ”:

“Իմ կողքից թռչող ճանճն իսկական ռեակտիվ ինքնաթիռի ձայն ունի”,-ասում է կինը: Այս գերունակությունները տիկնոջ համար իսկական ողբերգության վերածվեցին.նա  ստիպված էր թողնել աշխատանքը, քանի որ խլանում էր հեռախոսային հասարակ զանգերից: Սիպված էր նաև հրաժարվել որոշ սննդատեսակներից.խնձոր, ընկույզ ու ցանկացած խշրտացող մթերք, քանի որ ծամելուց այդ ձայներն ամպրոպի են նմանվում:

7 տարի բժիշկները ոչին չէին կարողանում անել ու վերագրում էին դա տարիքին: Լոնդոնի մի կլինիկայում կնոջ մոտ ախտորոշեցին լսողական խողովակի  խորաբացվածք, ինչը նշանակում է` ձայների աղավաղված ընկալում: “Ես համաձայնեցի 5-ժամյա վիրահատության.բժիշկները զգուշացրին, որ վիրահատության հետևանքով հնարավոր է լսողության լիակատար կորուստ լինի: Սակայն ես այլընտրանք չունեի”: Ռիսկային վիրահատությունը, որ մինչ այդ բժիշկները կատարել էին ընդամենը 4 անգամ, բարեհաջող ավարտ ունեցավ:

Բժիշկները վերականգնեցին ականջներից մեկում պակասող ոսկրակտորը: Հիմա բրիտանուհին նախապատրաստվում է երկրորդ վիրահատության, որ վերջնականպես ազատվի ոչ պիտանի գերունակությունից: 

article-2348757-1A833F15000005DC-733_634x367

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել